Փոխանակման ծրագրեր
Ուսանողների փոխանակման ծրագրերը ուսանողներին հնարավորություն են տալիս ապրել արտերկրում, ծանոթանալ օտար մշակույթին և լեզվին, ինչպես նաև ձեռք բերել ակադեմիական գիտելիքներ և փորձ: Եվրասիա միջազգային համալսարանը Միջազգային կապերի կենտրոնի հետ համատեղ ԵՄՀ ուսանողների համար ապահովում է արտասահմանում սովորելու բացառիկ հնարավորություններ:
Ուսանողների փոխանակման ծրագրերը թույլ են տալիս տվյալ ուսանողին ապրել օտար երկրում, ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին և լեզվին, ինչպես նաև ձեռք բերել ակադեմիական գիտելիքներ:
ԵՄՀ-ն իրականացնում է ուսանողների փոխանակման հետևյալ ծրագրերը.
ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրեր
Ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են ԵՄՀ-ի, ընդունող համալսարանի կողմից և մասամբ՝ ուսանողի կողմից
Ծրագրեր այն ուսանողների համար, որոնք ի վիճակի են հոգալ բոլոր ծախսերը
Էրազմուս +
Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի կենտրոնը ԵՄՀ ուսանողների համար ապահովում է արտերկրում սովորելու բացառիկ հնարավորություններ:
2011 թ․-ից իվեր Եվրասիա միջազգային համալսարանը մասնակից է եղել Էրազմուս Մունդուս երեք ծրագրերի կոնսորցիումներում․ ALRAKIS I, ALRAKIS II և MID: 2015 թ-ից ԵՄ կողմից իրականացվող բոլոր ծրագրերը վերանվանվեցին և այժմ իրականացվում են Էրազմուս + անվանման ներքո։ ԵՄՀ-ն շարունակում է ուսանողների և աշխատակիցների համար ապահովել եվրոպական լավագույն բուհերում սովորելու հնարավորություններ արդեն ինչպես Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում, այնպես էլ տարբեր բուհերի հետ երկկողմանի համաձայնագրերով։
ԵՄՀ-ի եւ գործընկեր համալսարանների համագործակցության արդյունքում այս պահին Եվրամիության հովանավորմամբ հասանելի են փոխանակման ծրագրեր հետեւյալ համալսարաններում.
- University of Tuscia (Italy)
- University of Lodz
- Vilnius University
- International Hellenic University
- University of Teramo
- Powiślański University in Kwidzyn
- Instituto Politécnico de Tomar
- Sapienza University of Rome
- Warsaw University of Life Sciences
- Warsaw School of Economics
- Masaryk University in the Czech Republic
- Mykolas Romeris University in Vilnius
- Aristotle University of Thessaloniki
- Santiago de Compostela University in Spain)
- University of Valencia in Spain
- Cyprus Technological University
- University “St Kliment Ohridski” — Bitola (Macedonia)
- University of Economics — Varna (Bulgaria)
- Paris Lodron Universitat Salzburg (Austria)
- University of Seville (Spain)
- Università degli Studi di Napoli Federico II (Italy)
- Wyższa Szkoła Turystyki i Hotelarstwa (Poland)
- Newton University (Czech)
- University of Gdansk (Poland)
- Institute for Tourism Studies of Malta (Malta)
- Baltic International Academy (Latvia)
- Minho University (Portugal)
- Alte University (Georgia)
- Georgian International University GIU (Georgia)
- Caucasus University (Georgia)
- The University of Social and Media Culture in Torun (Poland)
- Beder College University (Albania)
- Université Mohammed Premier Oujda (Morocco)
- Varna Free University “Chernorizets Hrabar” (Bulgaria)
- Helwan University (Egypt)
- Rafsanjan KAR Higher Education Institute (Iran)
- Khoram Dareh KAR Higher Education Institute (Iran)
- Qazvin KAR Higher Education Institute (Iran)
- Worker’s House of Iran (the Confederation of Trade Unions of Iran)
- Instituto Politécnico de Portalegre (Portugal)
- Gorgan University of Agricultural Sciences and Natural Resources (Iran)
- Batumi Shota Rustaveli State University (Georgia)
- Wrocławska Akademia Biznesu (Poland)
Փոխանակումներն իրականացվում են Էրազմուս + ծրագրի շրջանակներում և Եվրամիության կողմից ուսանողներին տրամադրում է ամսական 700-800 եվրո կրթաթոշակ՝ կեցության եւ այլ ծախսերի համար։ Հովանավորը հոգում է նաև ճանապարհածախսը:
Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ոչ միայն ԵՄՀ ուսանողներն են մեկնում եվրոպական բուհեր ուսանելո՝ այլ նաև վերոհիշյալ բուհերի ուսանողներն են ժամանում Հայաստան, ուսումնառության որոշ հատված անցնում ԵՄՀ-ում։
Երկկողմանի համաձայնագրեր
Միջազգային համագործակցության ծրագիր Վիլնյուսի, Վարշավայի և այլ եվրոպական համալսարանների հետ. ուսանողների և դասախոսների փոխանակում, անվճար ուսուցում և բնակության հնարավորություն, կրթաթոշակ:
Ինչպես հայտնի է Եվրասիա միջազգային համալսարանը իր անվանը համահունչ համագործակցում է բազմաթիվ համալսարանների հետ՝ տալով իր ուսանողներին ոչ միայն որակյալ կրթություն, այլ նաև հնարավորություն որոշակի ժամանակով իրենց կրթությունը շարունակել միջազգային բուհերում, իսկ դասախոսներին՝ վերապատրաստվել:
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ Եվրասիա միջազգային համալսարանն համագործակցության համաձայնագրեր է կնքել նաև Լիտվայի Հանրապետության՝ Վիլնյուսի համալսարանի հետ, Վարշավայի տնտեսագիտության և հումանիտար համալսարանի հետ ևս: Այս համագործակցության հիմնական նպատակն է հետազոտական և զարգացման ռազմավարական ծրագրերի համատեղ քննարկումը և իրականացումը, մասնագիտական փորձի փոխանակումը, հետազոտական աշխատանքների իրականացումը:
Վիլնյուսի համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը պայմանավորվել են խթանել ուսանողների, դասախոսական և վարչական անձնակազմի փոխանակումներին միտված ծրագրերը, համատեղ կազմակերպել գիտական ժողովներ, կոնֆերանսներ ու սեմինարներ,փոխանակել տեղեկատվություն, մշակված փաստաթղթեր և գիտական հրապարակումներ:
Ըստ համաձայնագրի, ուսանելու և վերապատրաստվելու մեկնած ուսանողներին, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմին բուհերը կտրամադրեն անվճար կացարան, ինչպես նաև ամսական 60 եվրո կրթաթոշակ:
Փոխանակման այլ ծրագրեր
Ուսանողները հնարավորություն ունեն նաև ամբողջությամբ սեփական ֆինանսական միջոցներով ուսումնառության որոշակի հատված անցնել եվրոպական համագործակից բուհերում՝ ԵՄՀ և եվրոպական բուհերի երկկողմանի համաձայնագրերի հիման վրա։ Այս պահին հասանելի են համաձայնագրեր հետևյալ բուհերի հետ․
- Լեհաստանի Լոդզ համալսարան (University of Lodz),
- Ղազախստանի Եվրասիական համալսարան (N. Gumilyov Eurasian National University (ENU))
- Լոնդոնի Բիզնեսի և Ֆինանսների համալսարան (որպես ԵՄՀ ուսանող՝ տրամադրբում է 10 % զեղչ)