Լրագրություն
ԵՄՀ լրագրության բակալավրի ուսանողները ստանում են հիմնարար տեսական և գործնական գիտելիքներ՝ հետագայում որպես լրագրող կամ PR մասնագետ աշխատելու համար։ Բուհի մեդիա լաբում, ինչպես նաև համագործակից լրատվամիջոցներում ուսանողները զարգացնում են մուլտիմեդիայի մի շարք հմտություններ՝ աշխատելու տպագիր, էլեկտրոնային և հեռարձակվող լրատվամիջոցներում։
Հարգելի՛ դիմորդներ և ուսանողներ,
Ուրախ եմ Ձեզ ողջունել Եվրասիա միջազգային համալսարանի այս հարթակում: Որպես կրթական ծրագրի պատասխանատու՝ պատրաստ եմ Ձեզ հետ կիսել հեռուստառադիոլորտի 35 տարվա փորձս ու եթերային գաղտնիքները: Լրագրության բաժնում դասավանդում են նաև մեդիաոլորտի փորձառու մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրն իր գործի գիտակն ու նվիրյալն է: Մենք կազմել ենք այնպիսի ուսումնական ծրագիր, որն իր մեջ ներառում է ոչ միայն դասական լրագրության, այլև նոր մեդիայից բազում առարկաներ: Լրագրության կրթական ծրագրի ամենամեծ առավելությունն այն է, որ ուսանողներն առաջին կուրսից ստացած գիտելիքները ամրապնդում են համալսարանում գործող մեդիա լաբում՝ ստեղծելով ուսանողական տարբեր հաղորդաշարեր: Դարձի՛ր մեդիադեմք…
Լրագրության կրթական ծրագրի պատասխանատու
Տիգրան Հարությունյան
Կրթական ծրագրի նպատակը
«Լրագրություն» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել լրագրության հիմնարար սկզբունքներին ու գործիքակազմին տիրապետող, տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մեդիա մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող չափանիշներին:
Կրթական ծրագրեր
Բակալավր
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Մագիստրատուրա
Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն
Կարիերա
Լրագրության բակալավրի որակավորմամբ անձինք ստանում են լայն կարերիայի հնարավորություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են.
- Հեռուստատեսություն և Ռադիո
- Առցանց մամուլ և Տպագիր մամուլ
- Հանրային կապեր
- Դիզայն, հրատարակչություն
- Թվային հաղորդակցություն
- Լուսանկարչություն
- Ֆիլմարտադրություն
- Կրթություն և այլ։
ԵՄՀ մեդիա լաբը սերտ համագործակցում է նաև լրագրողական կազմակերպությունների, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, լրատվական գործակալությունների հետ: