Հյուրընկալության կառավարում
Համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը զբոսաշրջության ոլորտն է: Հյուրընկալության կառավարման մագիստրոսական ծրագիրն առաջարկում է համապարփակ և դինամիկ ուսումնական ծրագիր, որը շրջանավարտին զինում է այս ոլորտում հաջողության հասնելու գիտելիքներով և հմտություններով, նորարար պատկերացումներով, որոնք անհրաժեշտ են հյուրընկալության բազմազան և արագ զարգացող ոլորտում հաջողությունների համար:
- 1.5 տարի
- Վերջնաժամկետը: 28 Օգոստոս
Ակնարկ
Հյուրընկալության կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է շրջանավարտների մոտ ապահովել կառավարչական բնույթի հետազոտական հմտություններ, որոնց առկայության շնորհիվ շրջանավարտը հյուրընկալության ոլորտում գործող կազմակերպություններում ունակ կլինի լուծել կառավարչական տարաբնույթ խնդիրներ: Ծրագրին կարող են դիմել բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր ունեն պետական նմուշի փաստաթղթով հաստատված որոշակի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։
Կարիերա
Ծրագրի շրջանավարտները պատրաստ են աշխատանքի անցնել հյուրընկալ կազմակերպություններում, ներառյալ հյուրանոցները, հանգստավայրերը, ռեստորանները, միջոցառումների վայրերը, զբոսաշրջային գործակալությունները և կորպորատիվ հյուրընկալության բաժինները: Կարիերայի ուղիները կարող են ներառել.
- Գլխավոր տնօրեն
- Գործառնությունների մենեջեր
- Եկամուտների կառավարիչ
- Մարքեթինգի տնօրեն
- Ֆինանսական վերահսկիչ
- Մարդկային ռեսուրսների մենեջեր
- Միջոցառումների համակարգող
- Զբոսաշրջության զարգացման մենեջեր
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքները
- քննադատաբար մտածելու, վերլուծելու, սինթեզելու և խնդիրները լուծելու կարողություն՝ միաժամանակ արդյունավետորեն կառավարելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և հարմարվելով նոր իրավիճակներին
- ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուներով հաղորդակցվելու, առաջնորդության, թիմային աշխատանքի, կոնֆլիկտների կառավարման, բանակցելու, նախաձեռնողական և շարունակական ինքնազարգացման համար անհրաժեշտ հմտություններ
Մասնագիտական վերջնարդյունքները
- Կառավարման վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ներառում են կառավարման համար առանցքային ֆունկցիոնալ ուղղությունները՝ ֆինանսները, մարքեթինգը, մարդկային ռեսուրսները, գործառնական և ռազմավարական կառավարումը և այլն։
- Վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ, այդ թվում քանակական և որակական հետազոտություններ կատարելու, քննադատական վերլուծության, կառավարման հայեցակարգերի սինթեզման, տարբերակները գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու կարողություն։
- Հյուրընկալության ոլորտի կառավարման վերաբերյալ գիտելիք և հմտություններ՝ համապատասխան տեղեկատվական համակարգերը և տեխնոլոգիաների արդյունավետ կիրամամբ։
Programme
Semester 1 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Clinical Pharmacy | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |
Semester 2 | Credits | Number |
---|---|---|
Microbiology | 4 | ESTU 768 |
Biochemisrty | 4 | ESTU 432 |
Pharmacy | 2 | ESTU 873 |
Semester 3 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Chemisrty | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |