Ժան Մոնե ամբիոն

ԵՄ Ժան Մոնեի իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացման ամբիոնը (Եվրոօրենք) ԵՄ իրավական առաջին ամբիոնն է Հայաստանում։

Ժան Մոնե ծրագրի մասին

ԵՄ Ժան Մոնեի իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացման ամբիոնը (Եվրոօրենք) ԵՄ իրավական առաջին ամբիոնն է Հայաստանում: Ամբիոնի վարիչն է Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Աննա Խվորոստիանկինան:

Ժան Մոնե ամբիոնի նպատակն է ծառայել որպես գիտելիքի և փորձագիտական ​​կենտրոն ԵՄ իրավունքի ոլորտում և ԵՄ սահմաններից դուրս իրավական կարգերի եվրոպականացման գործընթացներում, ներառյալ իրավական մերձեցման գործընթացները: Ծրագիրը նպատակ ունի նպաստել ԵՄ-Հայաստան CEPA-ի ավելի լավ իրականացմանը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացմանը:

Նպատակն է.

  1. Եվրոպական իրավագիտության հետագա ուսուցումը Հայաստանում,
  2. Խթանել հետազոտությունները և համախմբել տեղական ակադեմիական համայնքը,
  3. Զարգացնել երկխոսությունը ակադեմիական շրջանակների և որոշումներ կայացնողների միջև՝ հարմարեցված ուսուցման և իրավական մերձեցման դերակատարների մեթոդական աջակցության միջոցով
Ամբիոնի կողմից դասավանդվող դասընթացները հարմարեցված են Սահմանադրական իրավունքի և Օրենքի ստեղծման տեսության և պրակտիկայի նորարարական մագիստրոսական ծրագրին, ինչպես նաև առաջարկվող վկայականների և վերապատրաստման ծրագրերին:

Նորություններ

Իրավագիտություն
ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում
Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ...
Read More →
Իրավագիտություն
«Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ»
Օրերս American University of Armenia-ում կազմակերպվել էր «Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձևավորվող ...
Read More →
Իրավագիտություն
«Քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն իրականացնելու» թեմայով դերախաղ՝ «Քրեական դատավարություն» առարկայից։
Եվրասիա միջազգային համալսարանում Իրավագիտության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Քրեական վարույթ նախաձեռնելու և ...
Read More →
Իրավագիտություն
Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալել էր Քյոլնի համալսարանի և Ժնևի ակադեմիայի շրջանավարտ Մայքլ Ռեյփելին
Միջազգային մարդասիրական իրավունքի կարևոր ճյուղը հասկանալու և քննարկելու համար Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալել էր հետազոտող, ...
Read More →
Իրավագիտություն
«Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառում
Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Իրավագիտության ամբիոնի հետ համատեղ օրերս կազմակերպեցին «Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառումը, որին մասնակցեցին ...
Read More →
Ժան Մոնե
Կմշակվեն «Արդարադատության հասանելիություն․ տեսություն և պրակտիկա» նոր մագիստրոսական ծրագիրն ու մոդուլները
Կմշակվեն «Արդարադատության հասանելիություն․ տեսություն և պրակտիկա» նոր մագիստրոսական ծրագիրն ու մոդուլները Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) ...
Read More →

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​