Տեղեկատվական համակարգեր

«Տեղեկատվական Համակարգեր» մասնագիտության կրթական ծրագրի նպատակն է պատրաստել տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների տարբեր ոլորտների. ծրագրավորողներ, սերվերային, ցանցային և համակարգչային ադմինիստրատորներ, տվյալների բազաների մշակող և սպասարկող, ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին:

Ակնարկ

Տեղեկատվական համակարգերի մագիստրոսական կրթական ծրագիրը մշակվել է հայ առաջատար գործատուների հետ համատեղ՝ նպատակ ունենալով ձևավորել մասնագետներ, որոնք կտիրապետեն WEB տեխնոլոգիաների և ծրագրավորման հիմունքներին, ինչպես նաև համակարգչային ցանցերի, տվյալների հենքերի մշակման, տվյալների վերլուծության, տեղեկատվական համակարգերի անվտանգության և այլ գիտելիքների։

Ծրագրին կարող է դիմել ցակացած անձ, ով կամենում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտելիքներ ստանալ և դառնալ իր ոլորտում հաջողակ մասնագետ։

Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։

Բակալավրի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան ։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի բակալավրական ավարտական աշխատանքների թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Կարիերա

Շրջանավարտները կարող են աշխատել տեղական և օտարերկրյա պետական և մասնավոր ձեռնարկություններում որպես տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների բնագավառի մասնագետ`

  • Ծրագրավորող
  • Վեբ կայքերի ծրագրավորող
  • Սերվերային, ցանցային և համակարգչային ադմինիստրատոր
  • Տվյալների բազաների մշակող և սպասարկող
  • Ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության մասնագետ

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Նոր իրադրություններին հարմարվելու կարողունակություն
  • Օտար լեզվով գրավոր և բանավոր շփվելու կարողականություն
  • Տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելում վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
  • Առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
  • Միջդիսցիպլինար թիմում աշխատելու կարողականություն
  • Գիտելիքները գործնականում կիրառելու կարողունակություն
  • Նախագծեր մշակելու և կառավարելու կարողունակություն
  • Աշխատանքի որակի գնահատման և ապահովման կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  • Ունի խորքային գիտելիքներ ժամանակակից տեղեկատվական համակարգերի մշակման և կառավարման վերաբերյալ
  • Ծանոթ է խաղերի մշակման պատմությանը, լրացված իրականության (AR), վիրտուալ իրականության (VR) հետ կապված տեխնոլոգիաներին և սարքերին /ինչպիսիք են Vuforia, Oculus Rift (Facebook), HoloLense (Microsoft), Card Board (Google)/
  • Կարող է սահմանել և բնութագրել Java ծրագրավորման լեզվի ավելությունները և թերությունները (JVM)
  • Ունի օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում լեզվի հիմնային գիտելիքներ
  • Տիրապետում է ՏՏ Նախագծերի կառավարման ժամանակակից մեթոդներին և ծրագրային գործիքների տեսակներին
  • Տիրապետում է նախագծերի (այդ թվում՝ agile) և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ
  • Տիրպատում է հիմնական C # ծրագրավորման հմտություններին
  • Տիրպատում է հիմնական Java ծրագրավորման հմտություններին /IDEA, Java installation(JRE, JDK), Բինար համակարգ/
  • Տիրապետում է բիզնես գործընթացների գծապատկերման տարբեր գործիքներ / Microsoft Visio / IBM Blueworks Live/ BPMN ծրագրեր/
  • Կարող է մշակել և ստեղծել Web- կայքեր
  • Կարող է վերլուծել վիրտուալ իրականության(VR) և լրացված իրականության(AR) ոլորտի զարգացման հեռանկարները և բիզնեսների համար առաջարկել պատրաստի պրոդուկտներ
  • Կարող է օգտագործել Unity խաղի գործիքը և ինտերֆեյսը և ստեղծել 2D / 3D խաղային միջավայր
  • Կարող է մշակել cross platform խաղեր / հավելվածներ Windows/Linux/MacOS-ի օպերացիոն համակարգերի և մոբայլ սարքերի համար (Android, iOS)
  • Կարող է կիրառել Backend տեղխոլոգիաները ինչպես մոնոլիտ, այնպես էլ միկրոսերվիս կառուցվածքներում

Programme

Semester 1CreditsNumber
Biology4ESTU 203
Clinical Pharmacy2ESTU 340
Drug Technology4ESTU 657
Semester 2CreditsNumber
Microbiology4ESTU 768
Biochemisrty4ESTU 432
Pharmacy2ESTU 873
Semester 3CreditsNumber
Biology4ESTU 203
Chemisrty2ESTU 340
Drug Technology4ESTU 657

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​