Կառավարում
Կառավարման մագիստրատուրան նախատեսված է ցանկացած առաջնային մասնագիտություն ունեցող դիմորդների համար։ Ծրագիրը կառավարման մասնագիտության ամուր հիմք է տալիս, ինչպես նաև ուսանողներին զինում է փափուկ հմտություններով, որն էլ այսօր շատ կարևորվում է կարիերայում հաջողություններ գրանցելու համար։
- 1.5 տարի
- Վերջնաժամկետը: 28 Օգոստոս
Ակնարկ
Կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է շրջանավարտների մոտ ապահովել կառավարչական բնույթի հետազոտական և պրակտիկ հմտություններ , որոնց առկայության շնորհիվ շրջանավարտը տնտեսության տարբեր ոլորտներում ունակ կլինի լուծել կառավարչական տարաբնույթ խնդիրներ: Ծրագրին կարող են դիմել բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր ունեն պետական նմուշի փաստաթղթով հաստատված որոշակի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։
Կարիերա
Կառավարման բակալավրի որակավորմամբ անձինք ստանում են լայն կարերիայի հնարավորություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են.
- Բանկեր
- Մարքեթինգ
- Մարդկային ռեսուրսներ
- Օպերացիոն և տեխնոլոգիական մենեջմենթ
- Խորհրդատվություն մենեջմենթի ոլորտում (քընսալթինգ)
- Ձեռնարկատիրություն
- Ֆինանսներ
- Լոգիստիկա
- Ինովացիոն մենեջմենթ
- Կրթության շարունակականություն և այլ։
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքները
- քննադատաբար մտածելու, վերլուծելու, սինթեզելու և խնդիրները լուծելու կարողություն՝ միաժամանակ արդյունավետորեն կառավարելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և հարմարվելով նոր իրավիճակներին
- ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուներով հաղորդակցվելու, առաջնորդության, թիմային աշխատանքի, կոնֆլիկտների կառավարման, բանակցելու, նախաձեռնողական և շարունակական ինքնազարգացման համար անհրաժեշտ հմտություններ
Մասնագիտական վերջնարդյունքները
- Կառավարման վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ներառում են կառավարման համար առանցքային ֆունկցիոնալ ուղղությունները՝ ֆինանսները, մարքեթինգը, մարդկային ռեսուրսները, գործառնական և ռազմավարական կառավարումը և այլն։
- Վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ, այդ թվում քանակական և որակական հետազոտություններ կատարելու, քննադատական վերլուծության, կառավարման հայեցակարգերի սինթեզման, տարբերակները գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու կարողուղություն։
Programme
Semester 1 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Clinical Pharmacy | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |
Semester 2 | Credits | Number |
---|---|---|
Microbiology | 4 | ESTU 768 |
Biochemisrty | 4 | ESTU 432 |
Pharmacy | 2 | ESTU 873 |
Semester 3 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Chemisrty | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |