Մեդիա Լաբ

Մեր գերժամանակակից մեդիա լաբորատորիան ծառայում է որպես ստեղծագործական դինամիկ տարածք, որտեղ ուսանողներն օգտագործում են մուլտիմեդիայի ուժը՝ իրենց նորարար գաղափարները կյանքի կոչելու համար:

Հագեցած գերժամանակակից սարքավորումներով և նորագույն տեխնոլոգիաներով՝ Եվրասիա միջազգային համալսարանի մեդիա լաբորատորիան Լրագրության բաժնի, ինչպես նաև բուհի հետազոտող ուսանողներին տրամադրում է անհրաժեշտ ռեսուրսներ՝ ռեպորտաժներ, ֆիլմեր, հարցազրույցներ, գիտահանրամատչելի տեսանյութեր և մուլտիմեդիա նախագծեր արտադրելու համար: Այստեղ մեր ուսանողներն ուսումնասիրում են մեդիա արտադրության ամբողջ ընթացքը`տեքստ գրելուց մինչև մոնտաժ, իհարկե, փորձառու դասախոսների ղեկավարությամբ:

Մեդիալաբում ուսանողները ուսումնառության առաջին ամիսներից ձեռք են բերում անգնահատելի գործնական փորձ և զարգացնում են իրենց անհրաժեշտ հմտությունները այսօրվա մեդիադաշտում հաջողության հասնելու համար: ՄեդիաԼաբը գործարկվել է Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» Armdoct կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում:

Մեր նախագծերը

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​