Առաքելություն և արժեքներ
ԵՄՀ-ն նախատեսում է լինել բարձրագույն կրթության առաջատար հաստատություն՝ ճկուն կառավարմամբ, ինչպես նաև անընդհատ աճող աշխատաշուկայի պահանջները բավարելու ռազմավարությամբ: Մեր համալսարանը տալիս է շրջանավարտներ, որոնք զինված են ինչպես տեսական գիտելիքներով, այնպես էլ գործնական հմտություններով ու կարողություններով:
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Լինել տարածաշրջանում ճկուն կառավարում ունեցող առաջատար կրթական հաստատություն՝ միտված աշխատաշուկայի անընդհատ զարգացող պահանջներին համապատասխան գործնական հմտություններով ու կարողություններով, տեսական և կիրառական գիտելիքներով օժտված բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանը:
Մեր ուսանողները հաջողությամբ ավարտում են և սկսում իրենց կարիերան:
ԵՄՀ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Փոխադարձ հարգանք. մենք կրթական համայնք ենք՝ կապակցված բազմաթիվ այլ համայնքների հետ: Մեր համայնքը կազմված է «Եվրասիա» թիմի անդամներից, որոնց վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ սկզբունքային է, բաց, թափանցիկ և հարգալից:
Ներառականություն և բազմազանություն. մենք դիտարկում ենք դասախոսների և ուսանողների միջև համագործակցությունը որպես ԵՄՀ հիմնարար գործունեություն՝ կարևորելով տեղացի և օտարերկրացի ուսանողների, աշխատակիցների և գործընկերների կարիքների ժամանակին բացահայտման մեխանիզմների բազմազանությունը: Փոքրաթիվ լսարանները և ուսանող – դասախոս թվի ցածր հարաբերակցությունը բուհում հնարավորություն է ստեղծում համագործակցային մեթոդների կիրառման միջոցով անհատապես ճանաչել ուսանողներին` զարգացնելով նրանց թիմային աշխատանքի հմտությունները, ստեղծագործական, վերլուծական մտածողությունը, ապահովելով առաջնորդության հնարավորություններ:
Հարատև կրթություն. գիտելիքն անգնահատելի արժեք է մեզ համար: Մենք նախընտրում ենք առաջնորդության և գերազանցության ճանապարհը` սերմանելով, զարգացնելով բուհի հիմնարար արժեքները ներքին շահառուների շրջանակում: Ապրելով հարափոփոխ դարաշրջանում` մենք գիտակցում ենք, որ անընդհատ աճն ու կատարելագործումը և, ընդհանրապես, հարատև կրթությունը դարի պահանջն է:
Սոցիալական պատասխանատվություն. մենք աշխատում ենք մեր փորձառությունը ծառայեցնել բուհի ներքին և արտաքին շահառուների կարիքների բավարարմանը՝ տրամադրած կրթության և իրականացրած հետազոտությունների համար հաշվետու լինելով պետությանն ու հասարակությանը:
Հաշվետվողականություն. մենք պատասխանատվություն ենք կրում մեր կատարած աշխատանքի համար միմյանց, մեր ուսանողների, շրջանավարտների, պետության և հանրության առջև:
Կայուն զարգացում․ մենք հավատարիմ ենք ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգով» հռչակված նպատակներին և պատրաստակամ ենք համապատասխան արժեքների տարածմանը հանրության շրջանում։ Մենք հանձնառու ենք կայուն զարգացման համապատասխան նպատակների իրագործմանը ուղղված կրթագիտական գործունեության իրականացմանը։
Համալսարանն իր առաքելությունը նախանշում է երեք մակարդակներում`ուսուցում, հետազոտություն և հանրային ծառայություն՝ առաջնային դերակատարություն տալով արդյունավետ ուսուցման և ուսումնառության կազմակերպմանը։
- Փոխադարձ հարգանք
- Ներառականություն
- Հաշվետվողականություն
- Սոցիալական պատասխանատվություն
- Կայուն զարգացում