Նախապատրաստում

Նախապատ
րաստական

ԵՄՀ-ն կազմակերպում է ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ուսանողների նախապատրաստումը բուհի ընդունելության պահանջներին համապատասխան։ Հայ ուսանողների համար ԵՄՀ-ն կազմակերպում է անվճար դասընթացներ՝ նախապատրաստելով միասնական ընդունելության քննություններին։ Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել համալսարանում։

 

Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների` բուհ ընդունվելուն նախապատրաստումն է, ինչպես նաև ուսումը շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը:
Նախապատրաստական դասընթացներն ավարտողները հաջողությամբ մասնակցում են պետական ավարտական և միասնական քննություններին, ստանում բարձր գնահատականներ: Դասընթացները կազմակերպվում և անցկացվում են ՀՀ բուհերի ընդունելության պահանջներին նախապես համապատասխանեցված ծրագրերով, իսկ ուսումնական տարվա ընթացքում ունկնդիրները պարբերաբար մասնակցում են ընթացիկ ստուգումների, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս ունկնդիրների ծնողներին` հետևելու իրենց երեխաների պատրաստվածությանը:
Եվրասիա միջազգային համալսարանում գործում է օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված Նախապատրաստական դասընթացների բաժինը, որտեղ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնց կրթական մակարդակը համապատասխանում է ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրին:
Նախապատրաստական բաժնում դասավանդվում են ուսումնառության լեզուն և մասնագիտական առարկաների հիմունքները, որոնք նախապայման են հանդիսանում տվյալ մասնագիտության ընդունելության քննությունները հանձնելու համար։
Նախապատրաստական բաժնում ուսանողների համար կազմակերպվում են երկարաժամկետ (ութամսյա) և արագացված (վեցամսյա) դասընթացներ։
Ութամսյա նախապատրաստական դասընթացները կազմակերպվում են յուրաքանչյուր ուստարվա նոյեմբեր-հուլիս, իսկ արագացված դասընթացները՝ հունվար-հուլիս ամիսների ընթացքում:
Նախապատրաստական բաժնի ավարտական քննությունները հանդիսանում են ընդունելության քննություններ ակադեմիական տարվա առաջին կուրսի համար:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրի`այդ նպատակով առանձնացված դպրոց:

Անձնական համարը ստանալուց հետո դիմում-հայտը պետք է ներկայացնել ԳԹԿ dimord.am կայքում:

ԳԹԿ քննություններն անցկացվում են նախապես հայտարարված դպրոցներում: Դիմորդները հիմնականում հանձնում են երկու առարկայից թեստ:

Ընդունելության ցուցակները բուհերը հիմնականում հրապարակում են հուլիսի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​