Որակի ապահովում

Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնը Համալսարանի ստորաբաժանումներից է, որը ՀՀ օրենսդրությամբ, Համալսարանի ու սեփական կանոնադրությամբ, ինչպես նաև այլ ներքին վարչական որոշումներով նախատեսված դեպքերում իրականացնում է ներքին որակի ապահովման գործառույթներ` ներառելով հետազոտական, կրթական ու կառավարման մեթոդական գնահատման բնագավառները և նպաստելով համալսարանի որակի անընդհատ կատարելագործմանը:

Որակի ապահովման ներքին համակարգ

Որակը երբեք պատահականություն չէ, այն ուղղորդված նախաձեռնությունների, անկեղծ ջանքերի, խելացի ու հմուտ կառավարման, բազում այլընտրանքների միջև իմաստուն ընտրության արդյունք է: Ուիլյամ Ֆոսթեր

Որակի ապահովման ներքին համակարգ

Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնը Համալսարանի ստորաբաժանումներից է, որը ՀՀ օրենսդրությամբ, Համալսարանի ու սեփական կանոնադրությամբ, ինչպես նաև այլ ներքին վարչական որոշումներով նախատեսված դեպքերում իրականացնում է ներքին որակի ապահովման գործառույթներ` ներառելով հետազոտական, կրթական ու կառավարման մեթոդական գնահատման բնագավառները և նպաստելով համալսարանի որակի անընդհատ կատարելագործմանը:

Կենտրոնի հիմնական նպատակներն են.

  • նպաստել առաջարկվող կրթական ծրագրերի և շնորհվող որակավո­րումների` եվրոպական և ազգային չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխանեցմանը,
  • նպաստել համալսարանում հաշվետվողականության և որակի մշակույ­թի տարածմանը,
  • որակի արտաքին գնահատման նպատակով ստեղծել մեթոդական, կազմակերպական, տեխնիկական և տեղեկատվական հիմք,
  • նպաստել բուհի առաքելության և ռազմավարական նպատակների իրականացմանը:

Արտաքին գնահատում

2023 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, իսկ որոշումը հաստատվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։ Հավատարմագրումն իրականացվել է ազգային և եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան և հավատարմագիրը վկայում է համալսա­րանի գործունեության համապատասխանությունը նշյալ չափանիշներին (European Standards and Guidelines)։ Հավատարմագրման հանձնաժողովի

2023թ-ի դեկտեմբերի 26 N91 որոշմամբ Եվրասիա միջազգային համալսարանին  շնորհվել է Պետական հավատարմագրման ՎԿԱՅԱԿԱՆ N85, Հրաման N 214-Ա/2, 14 փետրվարի, 2024։

Որակի ապահովման ուղեցույց

ԵՄՀ որակի ապահովման ուղեցույցի նպատակն է սահմանել ԵՄՀ որակի կառավարման համակարգի հիմնական մոտեցումները, որակի քաղաքականությունը, գործընթացներն ու մեխանիզմները: Ուղեցույցը նախատեսված է ԵՄՀ վարչական աշխատակիցների, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի, ուսանողների և այլ շահակիցների համար:

ԵՄՀ Որակի ապահովման ուղեցույցը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ։

Եվրասիա միջազգային համալսարանի շրջանավարտներին տրամադրվում է դիպլոմի հավելված, որը համապատասխանում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ/ՍԵՊԵՍ-ի կողմից մշակված ձևին: Հավելվածը կոչված է տրամադրելու բավարար չափով անկախ տվյալներ, որոնք կբարելավեն որակավորում­ների (դիպլոմների, աստիճանների, վկայականների և այլն) միջազգային «թափանցիկությունը» և «արդար» ակադեմիական ու մասնագիտական ճանաչումը: Այն նախատեսված է ուսանողի կողմից ուսումնասիրված և հաջողությամբ ավարտած ուսումնառության բնույթի, մակարդակի, բովանդակության և կարգավիճակի նկա­րագ­րությունը ներկայացնելու համար:

Հավելվածն ապահովում է․

  • Որակավորման մասին նկարագրություն, որն առավել հասկանալի և հեշտ համեմա­տելի է արտերկրում
  • Հստակ նկարագրություն ուսանողի ձեռքբերած վերջնարդյունքների, ինչպես նաև այդ վերջնարդյունքների տիրապետման մակարդակի վերաբերյալ
  • Առավել հեշտ աշխատանքի տեղավորման հնարավորություն՝ գործատուի համար հասկանալի տեղեկատվության ապահովման միջոցով

Դիպլոմի հավելվածը ներառում է հետևյալ բաժինները.

  1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ
  2. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
  3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ  ՄԱՍԻՆ
  4. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ  ՄԱՍԻՆ
  5. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
  6. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  7. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ  ԿՐԹԱԿԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳԻ  ՄԱՍԻՆ

Բոլոնիայի գործընթացի սկզբունքների տեղայնացումը Եվրասիա միջազգային համալսարանում
ՀՀ-ի ինտեգրմանը եվրոպական բարձրագույն կրթական միասնական տարածք Եվրասիա միջազգային համալսարանն արձագանքեց դեռևս 2001 թ-ին շրջանավարտներին շնորհելով բակալավրի որակավորման աստիճան: Ավելի ուշ` 2003 թ-ին, համալսարանի բոլոր մասնագիտություններում ներդրվեց նաև կրթական երկրորդ` մագիստրոսական աստիճանը, և բուհն անցավ երկփուլ կրթական համակարգի` ապահովելով Բոլոնիայի գործընթացով ենթադրվող հիմնական գործառույթներից մեկը:

Հիմք ընդունելով համաեվրոպական ECTS կրեդիտային համակարգը և ՀՀ կառավարության 2005 թ. որոշումը` 2006-2007 ուստարվանից ԵՄՀ-ն համակողմանիորեն նախաձեռնեց կրեդիտային համակարգի ներդրման աշխատանքները` ուղեցույց ունենալով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված կրեդիտների փոխանցման և կուտակման օրինակելի կարգը (մինչ այդ բուհը կրթափորձի կարգով տեղայնացրել էր համակարգի առանձին բաղադրամասեր):

Բոլոնիայի գործընթացով ենթադրվող կրթական բարեփոխումների շարունակական ընթացքը Եվրասիա միջազգային համալսարանում ապահովել է հետևյալ հիմնական արդյունքները.

  • Վերահաշվարկվել և ECTS կրեդիտներով է արտահայտվել ուսանողի ուսումնական լրիվ բեռնվածությունը (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք), վերանայվել են ուսումնական պլանները, ստեղծվել են կրեդիտային հենքով և առարկաների կամընտրականությունն ապահովող ուսումնական պլաններ, որոնց համապատասխան կառուցվածքայնորեն և մեթոդապես փոխվել են նաև առարկայական ծրագրերը (գործողության մեջ են դրվել մեթոդական բոլորովին նոր պահանջներով առարկայական ծրագրեր):
  • Փոփոխության են ենթարկվել բուհի ուսումնական, կազմակերպական և վարչարարական գործընթացները, ինչպես նաև բուհի կառավարման ողջ համակարգը:
  • Վերափոխվել է ուսանողի գիտելիքի գնահատման և դրան համարժեք խրախուսման համակարգը, ուսանողի ակադեմիական տեղեկագրի ձևը, ստեղծվել և գործածվել է նոր տիպի ստուգման գրքույկ, մշակվել են ուսումնական գործընթացի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ նոր տիպի բոլոր ձևաթղթերը(բուհն ամեն տարի հրատարակում է «Կրեդիտային համակարգում ուսուցման տեղեկագիրք»):
  • Համալսարանի կառուցվածքում ստեղծվել են նոր ստորաբաժանումներ` ակադեմիական զարգացման, որակի ապահովման,  հետազոտական, կարիերայի կենտրոններ, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթությանն ուղղված նախագծերի կառավարման կենտրոն:

Համալսարանը Բոլոնիայի գործընթացով ենթադրվող ժողովրդավարացմանը` կրթության շահառուների մասնակցության աստիճանի բարձրացմանը միտված քաղաքականության իրականացման նպատակով որակի ապահովման համակարգի հիմքում դրել է.

  • որոշումների կայացման մասնակցային մոդելը` ապահովելով շահառուների հետադարձ կապի հնարավորությունները
  • ուսանողակենտրոն մոտեցումը, որն արտահայտվում է ոչ միայն ուսանողակենտրոն դասավանդման մեթոդների կիրառմամբ, այլ նաև ընկած է հաստատության յուրաքանչյուր օղակի գործունեության հիմքում:

Եվրասիա միջազգային համալսարանում իրականացվող կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների համարժեքության ապահովման նպատակով  անընդհատ են պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի վերապատրաստման աշխատանքները (աշխատակիցների գործուղում արտասահմանյան համալսարաններ, պարբերաբար միջազգային կրթական փորձագետների ներգրավում և այլն):

2015 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, իսկ որոշումը հաստատվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։ Հավատարմագրումն իրականացվել է ազգային և եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան և հավավատարմագիրը վկայում է համալսա­րանի գործունեության համապատասխանությունը նշյալ չափանիշներին (European Standards and Guidlines)։

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​