Ռեկտոր

Հիմնադրման օրվանից Եվրասիա միջազգային համալսարանը ղեկավարում է անվանի գիտնական, աշխարհագրական գիտությունների դոկտոր Սուրեն Օհանյանը:

Ողջույնի խոսք

ԵՄՀ կայքի հարգելի´այցելուներ,
Եվրասիա միջազգային համալսարանի համայնքի անունից սիրով ողջունում եմ կայքի այցելուներին: Իր գործունեության տարիների ընթացքում համալսարանի աշխատակազմը ջանացել է մշակել և իրականացնել ժամանակի մարտահրավերներին և պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր` միևնույն ժամանակ պահպանելով ազգային կրթական համակարգի լավագույն տարրերը:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, տեսական գիտելիքներից և գործնական հմտություններից ու կարողություններից բացի, կարևորում է օրինականության, արդարությանն և ազատ մտածողության հիմնարար արժեքների զարգացումը: Իր առաքելությունը չսահմանափակելով գիտելիքի ստեղծմամբ և փոխանցմամբ` համալսարանում գիտակցվում է օրինապահ քաղաքացու ձևավորման կարևորությունը:
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, միջազգային համագործակցությունների և աշխատաշուկայի հետ անմիջական կապի ստեղծման միջոցով, վերջին տարիներին կարողացել է վերանայել կրթության բովանդակությունը` ազգային և միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչն իր անմիջական ազդեցությունն է ունեցել ուսանողների աշխատանքի տեղավորման հարցում: Համալսարանն իր ուսանողի կողքին է ոչ միայն աշխատանք փնտրելիս, այլ նաև սեփականը ստեղծելիս, պատրաստակամ է տրամադրելու ինչպես անվճար գրասենյակային տարածքներ, այնպես էլ խորհրդատվություն և անհրաժեշտ այլ աջակցություն՝ սեփական բիզնեսը հիմնելու նպատակով։
Հարգելի´ այցելուներ,
ԵՄՀ-ն բաց և նորարար կրթական կառույց է և սիրով կուղեկցի վերլուծական միտք ու անձնային հասուն խառնվածք ունեցող նպատակասլաց դիմորդներին կրթություն ստանալու և կարիերայի զարգացման ճանապարհին:
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր,
աշխ. գիտ. դոկտոր Սուրեն Օհանյան

Սուրեն Օհանյան

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր

Սուրեն Օհանյանը Եվրասիա միջազգային համալսարանը ղեկավարում է հիմնադրման օրվանից՝ արդեն 25 տարի։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը և աշխարհագրական գիտությունների դոկտոր է։  Տարիներ անց ստացել է նաև ԵՄՀ պրոֆեսորի կոչում։

Նա ավելի քան 80 գիտական աշխատությունների, հոդվածների, քարտեզների հեղինակ է, որից 6-ը մենագրություններ են, այդ թվում «Բուլղարիայի  գյուղատնտեսության տարածքային  կազմակերպման առանձնահատկություններ» (ռուսերեն), ՀՀ ագրոարդյունաբերական համալիրը, ՀՀ ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ուղիները, կրեդիտային համակարգի տեսական և գործնական հիմնախնդիրները, շարունակական կրթությունը որպես ազգային նոր դպրոցի մոդելի տարբերակ և այլն: Վերջինս նաև միջնակարգ դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների  «Աշխարհագրություն» դասագրքերի  համահեղինակ է: 

1996թ.-ին Սուրեն Օհանյանը հիմնադրել է Եվրասիա միջազգային համալսարանը և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը, իսկ 1997 թ.-ին՝ «Օհանյան» կրթահամալիրը և «Նյուտոնիկ» նախակրթարանը:

Ընդունելության ժամեր` երեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 15։00-17։30:

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։