T-Green

Մագիստրոսական կրթության փոխակերպումը Հայաստանում՝ ԵՄ կանաչ գործարքի և կայուն զարգացման նպատակներին համահունչ՝ ապահովելով ավանդական կրթական ծրագրերի անցումը ապագամետ, կանաչ և միջդիսցիպլինար ծրագրերի, ինչպես նաև խթանելով ուսանողների շարժունությունը և զարգացնելով համագործակցային կրթական ծրագրերի ներդրման մեխանիզմներ։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը 3-ամյա է, որը համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։ Նախագծի համա-համակարգողն է՝ Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)։
T-GREEN նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին  հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։
Նախագծի հայաստանյան մասնակիցներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։
ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։

T-Green

Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։

Ծրագրի ընթացքում կմշակվեն նաև նոր մագիստրոսակնա ծրագրեր.

  • Կրկնակի մագիստրոսական ծրագիր Կանաչ տնտեսություն և կառավարում մասնագիտությամբ – 1․ ԵՊՀ և ՀԱԱՀ, 2․ ԳՊՀ (Գորիս) և ԵՄՀ, 3․ ԳՊՀ (Գավառ) և ՀՊՏՀ
  • Կրկնակի մագիստրոսական ծրագիր Կայուն քաղաքներ մասնագիտությամբ – 1․ ԵՊՀ և ՀԱՊՀ, 2․ ՃՇՀԱՀ և ՀԱԱՀ
  • Կրկնակի/բազմակի դիպլոմ և մագիստրոսական ծրագիր Բլոկչեյն և թվային արժույթներ մասնագիտությամբ – ԵՊՀ, ՀԱՊՀ, ԵՄՀ

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​