Դասընթացներ

Այս հարթակում դուք կգտնեք կարճաժամկետ այնպիսի դասընթացներ, որոնք Ձեզ կօգնեն ձեռք բերել և զարգացնել փոփոխվող աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ, կարողություններ և գիտելիքներ:

Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնը դինամիկ զարգացող ստորաբաժանում է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ձեր կարողությունները, ձեռք բերել նոր հմտություններ և ունակություններ ուսուցման միջոցով և ստանալ միջազգային չափանիշներին համապատասխանող վկայականներ։

Տարիներ շարունակ կենտրոնը իրականացնում է թիրախավորված մասնագիտական դասընթացներ և վերապատրաստման ծրագրեր, պարբերաբար կազմակերպում է փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված թրեյնինգներ, ամառային եւ ձմեռային դպրոցներ։

Համագործակցելով ԵՄՀ այլ ստորաբաժանումների հետ՝ Դասընթացների կենտրոնը հաճախակի անցկացնում է գիտագործնական սեմինարներ և վարպետության դասեր ներքին և արտաքին լսարանի համար։ Դասընթացների կենտրոնի ձեռքբերումներից է նաև տարեկան պարբերականությամբ կազմակերպվող նախամասնագիտական դասընթացների ներդրումը։

Կենտրոնի հաջողված նախագծերից են համարվում «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցները, որոնք գործում են 2016 թվականից և իրենց ձևաչափով եզակի են Հայաստանում։

Դասընթացների կենտրոնը, հաշվի առնելով հարափոփոխ աշխարհում լեզվական ունակությունների խիստ կարևորությունը, պարբերաբար կազմակերպում է օտար լեզուների ուսուցման, կատարելագործման դասընթացներ, որոնք շատ հաճախ անցկացվում են անվճար հիմունքներով։

Դասընթացներ

Բացահայտիր այս պահին ակտիվ գործող դասընթացների ցանկը

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։