Tag: Էրազմուս

Եվրասիա միջազգային համալսարանը ստացել է հեղինակավոր Էրազմուս+ Ժան Մոնե ամբիոն ստեղծելու հնարավորություն

Էրազմուս+-ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020 թթ. ժամանակահատվածում: Այն փոխարինում և համախմբում է ընթացիկ յոթ ծրագրերը, այդ թվում` Տեմպուսն ու Էրազմուս Մունդուսը:

Էլյա Դավթյան. Առաջադիմության հետ մեկտեղ լինել նաև նպատակասլաց

Էլյա Դավթյանը 2017 թ.-ից ի վեր դասավանդում է Եվրասիա Միջազգային Համալսարանում։ 2019թ. ընդունվել է նույն բուհի ասպիրանտուրա և Էրազմուս+ ծրագրի շրջանակներում գործուղվել Եվրոպա՝ ուսումը շարունակելու առաջարկով։ Հանդիսանում է վեց գիտական և մեկ միջազգային հոդվածների հեղինակ։ Տիրապետում է հինգ լեզվի։ Առաջիկայում աշխատանքին զուգահեռ պատրաստվում է պաշտպանության ներկայացնել իր ատենախոսությունը։

Էրազմուս+ ARMDOCT ծրագրի մասնակիցները այցելեցին Վիլնյուսի համալսարան

Էրազմուս+ ARMDOCT Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում մայիսի 3-5-ն ընկած ժամակահատվածում Վիլնյուսի համալսարանում կայացավ «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողովը։ Վերջինիս մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան 40 ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ։

Էրազմուս+ աշխատակիցների փոխանակման ծրագիրն իրականացվեց Սանտյագո դե Կոմպոստելլա համալսարանի աշխատակցի մասնակցությամբ

Էրազմուս+ աշխատակիցների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում իրականացվեց հերթական շարժունությունը, որի մասնակիցն էր Սանտյագո դե Կոմպոստելլա համալսարանի միջազգային կապերի կենտրոնի աշխատակից Լուսիա Սեսիլիա Բաեիրո Վալադարեսը:

ԵՄՀ-ն հյուրընկալեց Էրազմուս ուսանողական ցանցի ներկայացուցչությանը

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Էրազմուս ուսանողական ցանցի (ESN) ներկայացուցչությանը՝ ի դեմս Եվրոպական հանձնաժողովի կարողությունների զարգացման պատասխանատու Աննա Դեմիրի, Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան ներկայացուցչության նախագահ Նենսի Մկրտչյանի և փոխնախագահ Շուշանիկ Գալոյանի: