Tag: Էրազմուս

Էրազմուս + ARMDOCT կարողությունների զարգացման ծրագրի աշխատաժողովի երկրորդ օրն է ընթանում

Էրազմուս + ARMDOCT կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովի երկրորդ օրն է ընթանում։

Էրազմուս+ փոխանակման ծրագիր Հռոմի Սապիենզա համալսարանում (Իտալիա)

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Հռոմի Սապիենզա Համալսարանի հետ Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

ARMDOCT և MODEST Էրազմուս+ ծրագրերի կոնսորցիումի անդամները հանդիպեցին առցանց հարթակում

Ս.թ.նոյեմբերի 26-ին ARMDOCT և MODEST Էրազմուս+ ծրագրերի կոնսորցիումի անդամները առցանց հարթակում հանդիպեցին քննարկելու Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման համագործակցության հնարավորությունները և ծրագրի արդյունքները ազգային մակարդակով ամրապնդելու նպատակով: Հավելենք, որ երկու ծրագրերն էլ ներկայումս գտնվում են իրականացման փուլում և ուղղված են դոկտորական կրթության բարեփոխմանը՝ Զալցբուրգյան սկզբունքներին համահունչ: