Tag: թանգարաններ

Օտարերկրացի ուսանողներն այցելեցին պատմամշակութային թանգարաններ

Եվրասիա միջազգային համալսարանի Ֆարմացիայի բաժնի առաջին կուրսի ուսանողներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան: Ճանաչողական այցի նպատակը հայոց պատմության առանձին դրվագներն ու պատմության էջերը գործնականում շոշափելն էր: Հիմնարար գիտելիքներ ստանալով «Հայոց պատմություն» առարկայից` ուսանողները հնարավորություն ունեցան գործնականում տեսնելու հայ ժողովրդի ծագումնաբանությունը, ինքնությունն ու քաղաքակրթական ժառանգությունը ներկայացնող հնագույն քարտեզներ, հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներ, արխիվային լուսանկարներ, մետաղադրամներ:

Թանգարանների միջազգային օրը Հայստանի ազգային գրադարանում և գրատպության թանգարանում

Ս.թ. մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուսանողների այցը Հայաստանի ազգային գրադարան և Գրատպության թանգարան: