Tag: Պատանի դիվանագետ

«Պատանի դիվանագետի» դպրոցի սաների բաց դասը առցանց հարթակում

Ս.թ. փետրվարի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնի «Պատանի դիվանագետի» դպրոցի սաները իրենց դասընթացավար Անի Հովասափյանի օժանդակությամբ նախաձեռնել էին առցանց բաց դաս՝ նվիրված հանրային դիվանագիտությանը, նրա ունեցած դերակատարմանն արդի աշխարհում: Բաց դասի մասին հայտարարությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել լայն լսարանի մոտ: Արդյունքում առցանց հանդիպմանը ներկա գտնվեցին շուրջ չորս տասնյակ ունկնդիրներ: