Tag: Սթափվե՛ք պարոնայք

Սթափվե՛ք պարոնայք

Երկրի ներդաշնակ զարգացման առաջնային նշանակության պայմաններից է իշխանություն-ժողովուրդ միասնականությունը։ Ընդ որում, առաջընթացը պայմանավորված է կայուն, ժողովրդավար, արհեստավարժ կառավարիչների գործունեությամբ, որը զուգակցված է իշխանության հենարան հանդիսացող ժողովրդի սոցիալ-տնտեսական արդյունավետ գործունեությանը և տնտեսության նյութական ու սպասարկող ոլորտների խելամիտ կառավարման մշակույթին։ Երկրի տնտեսական զարգացման մոդելը ցանկալի է, որ լինի յուրահատուկ (ազգային) կամ որևէ երկրի մոդելին մոտ տարբերակով։ Ոչ մեկը կա, և ոչ էլ՝ մյուսը։ Նկատելի են անկանոն, ներառական տնտեսական գործունեության զարգացման տարածական օջախային դրսևորումներ։