Tag: փորձ

ԵՄՀ-ն կիսվում է փորձով միջին մասնագիտական հաստատությունների հետ

Միջին մասնագիտական հաստատությունների տնօրենները մասնակցեցին «Ռազմավարական պլանավորման և գնահատման արդյունավետ համակարգերի ներդրում (Եվրասիա միազգային համալսարանի օրինակով)» խորագրով աշխատաժողովին: Հանդիպումը վարեց ԵՄՀ հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը: Իր խոսքում Արևիկ Օհանյանը կարևորեց փոխադարձ այցերը ուսումնական հաստատություններ՝ ազգային և միջազգային մակարդակում, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվել իրականացնել փորձի փոխանակում, և դիտարկեց սույն հանդիպումը՝ որպես համալսարանի դրական փորձի և ձևավորած գիտելիքի փոխանցման լավագույն միջոց: