Բանբեր» գիտական պարբերականը կրկին ԲՈԿ-ի կողմից ընդունելի պարբերականների ցանկում է
Եվրասիա միջազգային համալսարանի «Բանբեր» գիտական պարբերականը կրկին Supreme Certifying Committee – Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի պարբերականների ցանկում է։ Պարբերականում զետեղվում են իրավագիտության, քաղաքագիտության, փիլիսոփայության, պատմության, տնտեսագիտության, լեզվաբանության, բանասիրության և այլ ոլորտներին վերաբերող հետազոտություններ: