Tag: Գինեսի նոր ռեկորդ

Յուրի Սաքունցը սահմանեց Գինեսի նոր ռեկորդ

Այսօր Երևանի Շահումյանի անվան հրապարակում, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, աշխարհի քառակի ռեկորդակիր, ապրիլյան պատերազմի մասնակից Յուրի Սաքունցը սահմանեց Գինեսի նոր ռեկորդ։ Նա ճկույթ մատին ամրացրեց 10 կգ կշռով ծանրաքարն ու քաշեց 12 մետրանոց 13 տոննա քաշ ունեցող ավտոբուսը։ Այս հաղթանակը Յուրին նվիրեց հայ զինվորին։