Tag: Ուղևորություն

ՈՒՍՈՒՑՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սեպտեմբերի 29-ին Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր ամենամյա մերձեցման մշակութային-ճանաչողական ուղևորություն դեպի Արա լեռ: Արդեն ավանդույթ դարձած այս հետաքրքիր միջոցառման նպատակն է առաջին կուրսեցիներին ինտեգրել համալսարանական կյանքին, ծանոթացնել ԵՄՀ ավանդույթներին: Այս տարի ուսանողներին միացել էին նաև արտասահմանից հրավիրված սեմինարավար-կամավորներ՝ Նիկոլը (Գերմանիայից) և Մաթեոսը (Լեհաստանից), ովքեր ողջ ուսումնական տարվա ընթացքում կլինեն ուսանողների կողքին, կօգնեն նրանց զարգացնել «փափուկ հմտությունները»: