Tag: Վարշավա

Եվրասիան համագործակցության նոր հարթակում

Վարշավայի տնտեսագիտության համալսարանի ( Szkoła Główna Handlowa w Warszawie) Միջազգային կենտրոնը սեպտեմբերի 19-23 նախաձեռնել էր «Կադրերի պատրաստման միջազգային շաբաթ» խորագրով սեմինար-քննարկում, որին հրավիրված էին ԵՄ Erasmus + ծրագրի համագործակից 17 համալսարանների ներկայացուցիչներ: Հրավիրյալների թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունից ներկայացուցիչ՝ Եվրասիա միջազգային համալսարանի Ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր տնտ.գիտ. թեկն. Հովհաննես Հարությունյանը: