Tag: Վերապատրաստման դասընթաց

Վերապատրաստման դասընթաց ուսուցման համագործակցային մեթոդների վերաբերյալ

2016 թվականի սեպտեմբերի 29-ին Եվրասիա միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ պրոֆեսորա­դասախոսական կազմի համար անցկացվեց «Ուսուցման համագործակցային մեթոդները» թեմայով վերապատրաստման դասընթաց: Մեթոդական այդ դասընթացը նախատեսված է համալսարանի ռազմավարական զարգացման ծրագրով և նպատակ ունի բոլոր մասնագիտությունների գծով փուլ առ փուլ անցում կատարել ուսուցման փոխներգործուն մեթոդների: