Tag: փոխանակման ծրագիր

Փոխանակման ծրագրի ուսանողի հաջողությունները

ԵՄՀ-ն շարունակում է հետևել իր շրջանավարտների հաջողություններին: Այս անգամ ներկայացնում ենք Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի ուսանող Ադրիան Ալվարեզ Ռոդրիգեսին : Ադրիանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում հյուրընկալել էր Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին և մեկ կիսամյակ ուսումնառել էր համալսարանի ուսանողների հետ: Տվյալ ժամանակահատվածում Ադրիանը մասնակցեց ոչ միայն տեսական և գործնական դասընթացներին, այլ նաև պրակտիկա անցավ Եվրասիա հիմնադրամում, ուսումնասիրեց Հայաստանի Հանրապետությունում աստեղծված իրավիճակը և քաղաքական համակարգը: