Tag: օրենքի նախագիծ

Ուսանողները մասնակցեցին օրենքի նախագծի քննարկմանը

Ս․թ․ ապրիլի 18-ին «Մտավոր սեփականության իրավունք» առարկայի շրջանակներում դասախոս Մերի Շահբազյանի նախաձեռնությամբ ԵՄՀ իրավագիտության ամբիոնի ուսանողները մասնակցեցին «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը։ Որպես բանախոս՝ հանդես եկավ օրենքի նախագծի համահեղինակ, «Հայ հեղինակ» ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, որը խոսեց օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, ներկայացրեց հեղինակային իրավունքների կիրառելիությունը Հայաստանում, համեմատականներ անցկացրեց եվրոպական և ամերիկյան նախադեպերի հետ, և անհրաժեշտ համարեց պարբերաբար իրականացնել միջոցառումներ վերոնշյալ ուղղությամբ իրազեկվածության բարձրացման նպատակով։