Ինչպես դիմել
Այս բաժնում դուք կգտնենք այն կարևոր տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Եվրասիա միջազգային համալսարան ընդունվելու համար: Մենք մշտապես հասանելի ենք դիմորդների համար՝ պատասխանելու նրանց ընթացիկ հարցերին:
Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ բոլոր դիմորդները` ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները հանձնում են առավելագույնը 2 միասնական քննություն:
Քայլերը
01
1-ին կուրս առկա/հեռակա համակարգի ընդունելություն
Բակալավրի առկա կամ հեռակա համակարագ ընդունելությունը կատարվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից բոլոր դիմորդները` ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները հանձնում են առավելագույնը 2 միասնական քննություն:
02
Հայտագրում
Դիմորդները 2023-2024 ուստարվա առաջին և երկրորդ փուլի միասնական ընդունելության քննություններին մասնակցելու համար ընդունելության դիմում-hայտը ներկայացնում են առցանց` Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում:
03
Միասնական քննությունների առաջին փուլ
Առաջին փուլում միասնական քննությունների հայտագրումը բոլոր դիմորդների համար մեկնարկում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ միասնական քննություններն անցկացվում են հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2023-2024 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից:
Առաջին փուլում /հունվար-փետրվար ամիսներին անցկացվող/ դիմում-հայտ լրացնելուց առաջ դիմորդները ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական քննության համար փոխանցում են 4500 դրամ և դիմում-հայտին կցում տվյալ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:
Դրական գնահատական ստացած դիմորդը կարող է հետագայում պահպանել իր միավորը և մասնակցել արդեն իսկ ընդունելության երկրորդ փուլի հիմնական մրցույթին` ընտրելով բուհն ու համապատասխան մասնագիտությունը:
04
Միասնական քննությունների երկրորդ փուլ
Միասնական քննությունների երկրոդ փուլի հայտագրումը մեկնարկում է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում:
Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտը:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2023-2024 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից:
Ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդը ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար պետք է փոխանցի 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ և այնլուսանկարի, որպեսզի հետագայում կցի դիմում-հայտին կամ պետք է ներկայացնի վճարից ազատված լինելու փաստաթուղթը: Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`
- 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
- անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
- Ձեռքի տակ ունենալ ՀԾ համարանիշը, էլ.հասցե
Երկրորդ փուլում դիմորդն ընտրում է արդեն իսկ իր նախընտրելի բուհն ու մասնագիտությունը` պահպանելով առաջին փուլի միավորը կամ վերահանձնում դրանք:
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
- պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
- 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
- ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
- առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձիք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճեն, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Ընդունելության դիմում-հայտը հայտագրման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ:
05
Մագիստրատուրա և ասպիրանտուրա
- ԵՄՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայում ընդունելությունը մրցութային է, որին կարող են դիմել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձինք։ Մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով: Դիմորդը ընդունող հանձնաժողովին պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը:
- Ասպիրանտուրայի ընդունելությանը կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն բարձրագույն կրթության մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմ և հանձնել են մասնագիտական քննություն: Եվրասիա միջազգային համալսարանն իրականացնում է ասպիրանտական կրթություն՝ ՀՀ կառավարության՝ 2016 թ․ փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի» և յուրաքանչյուր ուստարում ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ժամանակացույցի համաձայն:
Փաստաթղթեր
Բակալավր
Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
- Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ),
- 2 լուսանկար (3×4 չափսի),
- Անձը հաստատող փաստաթուղթ,
- Հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերից օգտվողը բնօրինակ փաստաթղթերը,
- Միասնական քննության դրական գնահատականը հավաստող փաստաթուղթ (ԳԹԿ վկայագիր),
- Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը և պատճենը:
Մագիստրատուրա
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է ԵՄՀ ընդունող հանձնաժողով ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (նաև պատճենը)․
- Դիմում-հայտ
- Դիմում ԵՄՀ ռեկտորի անունով
- Բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը
- 6 լուսանկար (3×4 չափի)
- Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է պատճենել կնիքով էջերը)
- Անձնագիրը կամ նույնականացման քարտը (երկկողմանի)
- Ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը։
- ԿԱՐԵՎՈՐ Է
Ընդունելության դիմում-հայտը հայտագրման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ:
Հայտագրման ժամանակ անձնական տվյալների բացակայության դեպքում (հատկապես դիմորդի անուն-ազգանունը, հայրանունը), վճարման կտրոնը կհամարվի անվավեր:
Քննության օրվա, ժամի և վայրի մասին տեղեկություններ ուղարկվում են դիմորդների էլեկտրոնային հասցեին: Այն պետք է պարտադիր տպել, և անձը հաստատող փաստաթղթով քննության օրը մոտենալ համապատասխան քննական կենտրոն:
Պարտադիր պետք է մշտապես ուշադիր լինել դիմում-հայտում նշած էլեկտրոնային հասցեին։