Հեռակա ուսուցում

Հեռակա համակարգում ուսուցումը 5 տարի է, իսկ դասերն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ օր:

7

Հեռակա ուսուցում. Սովորի՛ր աշխատելով

Դիմորդները 2023-2024 ուստարվա առաջին փուլի միասնական և ներբուհական ընդունելության քննություններին մասնակցելու համար ընդունելության դիմում-hայտը ներկայացնում են առցանց` Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում:

Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդները` ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները հանձնում են առավելագույնը 2 միասնական քննություն:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվել են կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան:

Մինչև դիմում-հայտ լրացնելը հեռակա ուսուցման դիմորդը այցելում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողով սահմանված աշխատանքային օրերին և ժամերին, ստանում է ԳԹԿ անձնական համար, որից հետո dimord.am կայքում գրանցվում և լրացնում է դիմում-հայտը:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը ԵՄՀ ընդունող հանձնաժողով պարտադիր ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը և քննություններին մասնակցելու համար վճարված գումարի անդորրագիրը (քննություններ հանձնելու դեպքում): Քննությունների համար սահմանված գումարից ազատված դիմորդները ներկայացնում են համապատասխան հիմքերը:

ԵՄՀ հեռակա ուսուցման ընդունելության քննության և մասնագիտությունների հայտագրման դիմում-հայտը դիմորդները dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս.թ. սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, սեպտեմբերի 25-ին՝ մինչև ժամը 18։00-ն։

Դիմում-հայտը լրացնելիս դիմորդը կարող է նշել մեկ բուհի մինչև երեք մասնագիտություն, ընդ որում առաջին հայտը գերակայություն ունի մյուս հայտերի նկատմամբ, իսկ մյուս հայտերի մրցույթին դիմորդը մասնակցում է միայն այդ մասնագիտություններում թափուր տեղերի առկայության դեպքում:

Կրթական ծրագրեր

Տևողությունը: 5 տարի, Լեզուն: Հայերեն

Տևողությունը: 5 տարի, Լեզուն: Հայերեն

Տևողությունը: 5 տարի, Լեզուն: Հայերեն

Տևողությունը: 5 տարի, Լեզուն: Հայերեն

Տևողությունը: 5 տարի, Լեզուն: Հայերեն

Տևողությունը: 5 տարի, Լեզուն: Հայերեն

Տևողությունը: 5 տարի, Լեզուն: Հայերեն

Հեռակա ուսուցման ընդունելության քննություններին մասնակցող դիմորդները պետք է յուրաքանչյուր քննության համար սահմանված 1500 դրամը վճարեն միայն ԳԹԿ հաշվեհամարին` նշելով ստորև ներկայացված տվյալները.

Ստացող

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ

Հաշվեհամար

900018003401

Նպատակ

Ընդունելության քննության վճար

ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ

դիմորդի անուն-ազգանունը և հայրանունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վերոնշյալ տվյալների բացակայության դեպքում (հատկապես դիմորդի անուն-ազգանունը, հայրանունը), վճարման կտրոնը կհամարվի անվավեր:

Քննության օրվա, ժամի և վայրի մասին տեղեկություններ ուղարկվում են դիմորդ­ների էլեկտրո­նային հասցեին: Այն պետք է պարտադիր տպել, և անձը հաստատող փաստաթղթով քննության օրը մոտենալ համապատասխան քննական կենտրոն:

Պարտադիր պետք է մշտապես ուշադիր լինել դիմում-հայտում նշած էլեկտրոնային հասցեին։

  • Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

    1. ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ),
    2. լուսանկար (3×4 չափսի),
    3. անձը հաստատող փաստաթուղթ,
    4. հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերից օգտվողը բնօրինակ փաստաթղթերը,
    5. միասնական քննության դրական գնահատականը հավաստող փաստաթուղթ (ԳԹԿ վկայագիր),
    6. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը և պատճենը:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրի`այդ նպատակով առանձնացված դպրոց:

Անձնական համարը ստանալուց հետո դիմում-հայտը պետք է ներկայացնել ԳԹԿ dimord.am կայքում:

ԳԹԿ քննություններն անցկացվում են նախապես հայտարարված դպրոցներում: Դիմորդները հիմնականում հանձնում են երկու առարկայից թեստ:

Ընդունելության ցուցակները բուհերը հիմնականում հրապարակում են հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​