Բակալավրիատ
ԵՄՀ բակալավրիատ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտները, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները` առանց տարիքային սահմանափակման: ԵՄՀ կարող են տեղափոխվել նաև այլ բուհերի ուսանողները՝ շարունակելու ուսումնառությունը։
8
Բակալավրի կրթական ծրագիր
Բոլոր դիմորդները (ինչպես նաև Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2023 թ. շրջանավարտները) ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ներկայացնում՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված սկզբունքներով:
Ֆարմացիա
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Կառավարում
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Իրավագիտություն
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Տեղեկատվական համակարգեր / IT
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Անգլերեն լեզու և գրականություն
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Լրագրություն
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Կրկնակի դիպլոմ
Տևողությունը: 3 տ. Հայաստանում, 1 տ. Լեհաստանում
Տևողությունը: 3 տ. Հայաստանում, 1 տ. Լեհաստանում
Տևողությունը: 2.5 տ. Հայաստանում, 1.5 տ. Լեհաստանում
Առկա համակարգ
Դիմորդները տվյալ ուստարվա առաջին փուլի միասնական և ներբուհական ընդունելության քննություններին մասնակցելու համար ընդունելության դիմում-hայտը ներկայացնում են առցանց` Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում:
Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդները` ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները հանձնում են առավելագույնը 2 միասնական քննություն:
Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվել են կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան:
ՀՀ բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված են ընդունելության միասնական չափանիշներ և մուտքային պահանջներ՝ ըստ ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորման: Ըստ այդմ` նույն մասնագիտության դիմորդները պետք է հանձնեն ընդունելության նույն միասնական քննությունները` անկախ ընտրած բուհից:
ՀՀ կառավարության 26.04.2012թ. N 597-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2023/2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ՝
1) Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա կամ նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հունիսին,
2) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հուլիսին,
3) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների), միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հուլիսին։
Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով։
Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:
Առաջին փուլում միասնական քննությունների հայտագրումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների, օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից դիմումների կիրականացվի 2023 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը:
1-ին փուլ — Միասնական քննությունները կանցկացվեն 2024 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը:
2-րդ փուլ — Երկրորդ փուլում միասնական քննությունների հայտագրումը, ինչպես նաև մասնագիտության առաջին փուլի հայտագրումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից Երկրորդ փուլում հայտերն ընդունվելու են կիրականացվի 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում:
Օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում՝ հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ն:
Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:
Առաջին փուլում /հունվար-փետրվար ամիսներին անցկացվող/ դիմում-հայտ լրացնելուց առաջ դիմորդները ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական քննության համար փոխանցում են 4500 դրամ, իսկ դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին են փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 4500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:
Հաջորդ փուլում /հունիս-հուլիս ամիսներին անցկացվող/ դիմում-հայտ լրացնելուց առաջ դիմորդները ԳԹԿ հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցում են 1500 դրամ, իսկ դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին են փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:
Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ:
Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:
Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:
Հիմնական փուլի մրցույթին մասնակցելու համար դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը:
Դիմորդն անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Բուհ ընդունված դիմորդների ցուցակը կազմվում է տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննական առարկաներից ստացած միավորների գումարի նվազման կարգով: Այն մասնագիտությունների համար, որոնք ընդունելության քննությունների ցանկում նշված են որպես ոչ մրցութային, դիմորդը մրցույթին մասնակցում է այդ առարկաներից դրական միավոր ստանալու դեպքում:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:
Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքների հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:
Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:
Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:
Հեռակա համակարգ
Դիմորդները 2023-2024 ուստարվա առաջին փուլի միասնական և ներբուհական ընդունելության քննություններին մասնակցելու համար ընդունելության դիմում-hայտը ներկայացնում են առցանց` Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում:
Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդները` ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները հանձնում են առավելագույնը 2 միասնական քննություն:
Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվել են կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան:
Մինչև դիմում-հայտ լրացնելը հեռակա ուսուցման դիմորդը այցելում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողով սահմանված աշխատանքային օրերին և ժամերին, ստանում է ԳԹԿ անձնական համար, որից հետո dimord.am կայքում գրանցվում և լրացնում է դիմում-հայտը:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը ԵՄՀ ընդունող հանձնաժողով պարտադիր ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը և քննություններին մասնակցելու համար վճարված գումարի անդորրագիրը (քննություններ հանձնելու դեպքում): Քննությունների համար սահմանված գումարից ազատված դիմորդները ներկայացնում են համապատասխան հիմքերը:
ԵՄՀ հեռակա ուսուցման ընդունելության քննության և մասնագիտությունների հայտագրման դիմում-հայտը դիմորդները dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս.թ. սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, սեպտեմբերի 25-ին՝ մինչև ժամը 18։00-ն։
Դիմում-հայտը լրացնելիս դիմորդը կարող է նշել մեկ բուհի մինչև երեք մասնագիտություն, ընդ որում առաջին հայտը գերակայություն ունի մյուս հայտերի նկատմամբ, իսկ մյուս հայտերի մրցույթին դիմորդը մասնակցում է միայն այդ մասնագիտություններում թափուր տեղերի առկայության դեպքում:
Ե՞րբ և ի՞նչ ժամկետում է կատարվում ուսանողի փոխատեղումը
Շարունակի´ր կրթությունդ Եվրասիա միջազգային համալսարանում
Բակալավրիատի կրթական ծրագրերով ուսումնառող ուսանողների ակադեմիական շարժունությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգ»-ի համաձայն։
Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձևով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Խնդրում ենք հաշվի առնել, որ ԵՄՀ տեղափոխվել պատրաստվող ուսանողները պետք է ներկայացնեն նախորդ ուսումնական հաստատության կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը՝ համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով։ Սույն փաստաթղթի հիման վրա ԵՄՀ-ի համապատասխան մասնագիտական ամբիոնի կողմից կիրականացվի կրեդիտների փոխճանաչման փորձաքննություն։
Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի և ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու։
Չի թույլատրվում ուսանողի տեղափոխությունը բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում:
Ուսանողի՝ այլ բուհերից ԵՄՀ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա- հեռավար), իրականացվում է ԵՄՀ ռեկտորին հասցեագրված՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն։
Բուհ ներկայացվող փաստաթղթերի ցանկ
Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
- ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ),
- 2 լուսանկար (3×4 չափսի),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերից օգտվողը բնօրինակ փաստաթղթերը,
- միասնական քննության դրական գնահատականը հավաստող փաստաթուղթ (ԳԹԿ վկայագիր),
- զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը և պատճենը:
ԳԹԿ հաշվեհամար
Միասնական ընդունելության քննություններին մասնակցող դիմորդները պետք է յուրաքանչյուր քննության համար սահմանված 1500 դրամը վճարեն միայն ԳԹԿ հաշվեհամարին` նշելով ստորև ներկայացված տվյալները.
Ստացող
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ
Հաշվեհամար
900018003401
Նպատակ
Ընդունելության քննության վճար
ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ
դիմորդի անուն-ազգանունը և հայրանունը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վերոնշյալ տվյալների բացակայության դեպքում (հատկապես դիմորդի անուն-ազգանունը, հայրանունը), վճարման կտրոնը կհամարվի անվավեր:
Քննության օրվա, ժամի և վայրի մասին տեղեկություններ ուղարկվում են դիմորդների էլեկտրոնային հասցեին: Այն պետք է պարտադիր տպել, և անձը հաստատող փաստաթղթով քննության օրը մոտենալ համապատասխան քննական կենտրոն:
Պարտադիր պետք է մշտապես ուշադիր լինել դիմում-հայտում նշած էլեկտրոնային հասցեին։
Ինչպե՞ս դիմել
- Անձնական համար
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրի`այդ նպատակով առանձնացված դպրոց:
- Հայտ
Անձնական համարը ստանալուց հետո դիմում-հայտը պետք է ներկայացնել ԳԹԿ dimord.am կայքում:
- Քննություն
ԳԹԿ քննություններն անցկացվում են նախապես հայտարարված դպրոցներում: Դիմորդները հիմնականում հանձնում են երկու առարկայից թեստ:
- Ամփոփում
Ընդունելության ցուցակները բուհերը հիմնականում հրապարակում են հուլիսի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում: