Իրավագիտություն
Պրոֆեսիոնալ ճանապարհ դեպի օրենսդիր, գործադիր, դատական իշխանություն կամ մասնավոր ոլորտ:
Հարգելի այցելուներ,
Եվրասիա միջազգային համալսարանի անունից ողջունում եմ Ձեզ։ Համալսարանի աշխատակազմն ու պրոֆեսորադասախոսական կազմն իր գործունեության ընթացքում բոլոր ջանքերը գործադրել են մեր ժամանակների մարտահրավերներին և պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրեր մշակելու և կիրառելու համար։ Բացի տեսական և գործնական հմտություններից և կարողություններից, իրավագիտության ամբիոնը մեծապես կարևորում է մասնագիտական գիտելիքներով զինված որակյալ իրավաբանների պատրաստումը:
Իրավագիտության ամբիոնի վարիչ, ի. գ. թ.
Աննա Խվորոստյանկինա
Կրթական ծրագրի նպատակը
«Իրավագիտություն» մասնագիտության կրթական ծրագրի նպատակն է պատրաստել իրավագիտության ոլորտում հիմնարար, տեսական և կիրառական գիտելիքներ, ինչպես նաև վերլուծական մտածողություն ունեցող իրավաբանների, որոնց գործունեությունն ուղղված կլինի իրավական նորմերի ստեղծմանը, իրացմանը և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրավակարգի ապահովմանը:
Կրթական ծրագրեր
Բակալավր
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Մագիստրատուրա
Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն
Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն
Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն
Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն
Ասպիրանտուրա
Տևողությունը: 3-4 տարի, Լեզուն: Հայերեն
«Իրավաբանական կլինիկա»
Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավաբանական կլինիկա» ծրագրի նպատակն է զարգացնել իրավագիտության ամբիոնի ուսանողների կարողությունները մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, պաշտպանության բնագավառում, ինչպես նաև տրամադրել իրավական խորհրդատվություն մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
Ծրագրին մասնակցող ուսանողները կլինիկայի փաստաբանների հետ համատեղ անվճար իրավախորհրդատվություններ են տրամադրում քաղաքացիներին։ Ծրագրին մասնակցում են ԵՄՀ իրավագիտության ամբիոնի 2-րդ և բարձր կուրսերի ուսանողները:
Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ legal.clinic@eiu.am էլ. փոստի հասցեին: