Կառավարում
Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնն իր գործունեությունը սկսել է 1996թ-ից: Ամբիոնում դասավանդող դասախոսների գերակշիռ մասը հանդիսանում են պրակտիկ դաշտի արհեստավարժ մասնագետներ, որոնք աշխատում են հեղինակավոր կազմակերպություններում:
Հարգելի այցելուներ,
Եվրասիա միջազգային համալսարանի անունից ողջունում եմ Ձեզ։ Համալսարանի աշխատակազմն ու պրոֆեսորադասախոսական կազմն իր գործունեության ընթացքում բոլոր ջանքերը գործադրել են մեր ժամանակների մարտահրավերներին և պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրեր մշակելու և կիրառելու համար։
Բացի տեսական և գործնական հմտություններից և կարողություններից, կառավարման ամբիոնը մեծապես կարևորում է մասնագիտական գիտելիքներով զինված որակյալ մենեջերների պատրաստումը:
Աննա Մարտիրոսյան
Կառավարման և ՏՀ ամբիոնի վարիչ
Կրթական ծրագրի նպատակը
«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարչական բնույթի տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին:
Կրթական ծրագրեր
Բակալավր
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն
Մագիստրատուրա
Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն
Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն
Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն
Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն
Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն
Ասպիրանտուրա
Տևողությունը: 3/4 տարի, Լեզուն: Հայերեն
Մասնագիտական գործունեության ոլորտներն ընդգրկում են.
- յուրաքնաչյուր կազմակերպաիրավական կազմակերպությունում, որտեղ շրջանավարտները կաշխատեն որպես կառավարման միջին կամ բարձր օղակի աշխատակիցներ կամ ղեկավարներ,
- պետական և մունիցիպալ կառավարման համակարգում,
- ոլորտներ որտեղ շրջանավարտը հանդիսանում է ձեռնարկատեր, սեփական բիզնես նախաձեռնող և կայացնող